Շախմատի կանանց ԵԱ․ Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչ մեկնարկեցին հաղթանակով

Այսօր՝ մարտի 31-ին, Հունաստանի Հռոդոս կղզում մեկնարկեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։

Հայաստանի 9 ներկայացուցիչներից 5-ը մեկնարկեցին հաղթանակով․ նրանց թվում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը։

Աննա Խաչատրյանը և Անի Նահապետյանը առաջին խաղափուլում գրանցեցին ոչ-ոքի՝ վաստակելով կեսական միավոր։ Գաբրիելա Հարությունյանը և Սոնա Կրկյաշարյանը պարտություն կրեցին։

Հիշեցնենք, որ առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 11 խաղափուլով։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031