ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները, այդ թվում Ալեն Սիմոնյանը, Գյումրիում են. կմասնակցեն ՔՊ հանրահավաքին

Այս պահին Գյումրիում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի նախընտրական շտաբում Ազգային ժողովի ՔՊ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները, այդ թվում ԱԺ նախագահ Ալեն ՍԻմոնյանն ու խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանը:

Նրանք հավաքվել են այստեղ Գյումրիում ՔՊ-ի ամփոփիչ հանրահավաքից առաջ, որը նախատեսված է ժամը 18-ին:

Արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի հանրահավաքին թե ոչ, ոչ ոք հստակ պատասխան չունի: Մի մասն ասում է՝ չգիտենք, մյուս մասն ասում է՝ ամենայն հավանականությամբ՝ ոչ:

Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու ընտրությունները նախատեսված են մարտի 30-ին: Այսօր քարոզարշավի վերջին օրն է, քանի որ վաղը լռության օր է:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930