Կիմ Չեն Ընը ևս երեք հազար զինվոր է ուղարկում Ռուսաստան

Հարավային Կորեայի գլխավոր շտաբը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան 2025 թվականի հունվարից փետրվար ուղարկել է ևս մոտ 3000 զինվոր:

Բացի կենդանի ուժից, Փհենյանը շարունակում է Մոսկվային հրթիռներ, հրետանի և զինամթերք մատակարարել։ Հարավային Կորեան պնդում է, որ նման մատակարարումները և ռազմական տեղակայումները խախտում են միջազգային իրավունքը և «վտանգ են ներկայացնում տարածաշրջանի կայունությանը»։ Սեուլը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի կոշտ արձագանքել Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմական համագործակցությանը։

Հյուսիսային Կորեան ինքը չի մեկնաբանել այն փաստը, որ իր զինվորականները մասնակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031