Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել Դուբայ

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և դատարանի թույլտվությամբ մեկնել Դուբայ։ Հայտնել է «AFP»-ն։

Դուրովը ձերբակալվել է Փարիզի «Լը Բուրժե» օդանավակայանում 2024 թվականի օգոստոսին։ Նրա դեմ գործը վերաբերում է Telegram-ի մոդերատորությանը և իրավապահ մարմինների հետ համագործակցությունից հրաժարվելուն, ինչի արդյունքում գործարարը կասկածյալ է դարձել մանկական պոռնոգրաֆիայի, խարդախության և այլ հանցագործությունների տարածման համար։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել մի քանի օր կալանք, ապա ազատ էր արձակվել 5 միլիոն եվրո գրավի դիմաց։ Նա պարտավորվել էր շաբաթը երկու անգամ ոստիկանություն ներկայանալ: Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը։ 2024 թվականի նոյեմբերից Դուրովի գործի հետաքննությանը միացել են նաև Բելգիայի իրավապահ մարմինները։

Փարիզի դատախազ Լոր Բեկկոն Դուրովի դեմ հարուցված գործն անվանել է կիբերհանցագործության դեմ պայքարի ցուցիչ՝ ընդգծելով, որ Telegram-ը չի արձագանքել իրավապահ մարմինների դիմումներին, հատկապես մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31