ԱՄՆ-ը 43 երկրների համար խստացնում է մուտքի կանոնները ․ NYT

ԱՄՆ-ը խստացնում է մուտքի կանոնները 43 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար, հաղորդում է The New York Times-ը։ Ըստ պարբերականի, ԱՄՆ վարչակազմն այդ երկրները դասակարգել է երեք խմբի՝ «կարմիր», «նարնջագույն» և «դեղին»։

«Կարմիր» խմբի՝ 11 երների քաղաքացիների մուտքն ամբողջությամբ կարգելվի ԱՄՆ։ Այս ցուցակում են Աֆղանստանը, Բութանը, Վենեսուելան, Իրանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան և Եմենը։

Ռուսաստանը և Բելառուսը «նարնջագույն» խմբում են՝ Էրիթրեայի, Հաիթիի, Լաոսի, Մյանմայի, Պակիստանի, Սիերա Լեոնեի, Հարավային Սուդանի և Թուրքմենստանի հետ։ Այս երկրների քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ-ը կարող է վիզային սահմանափակումներ մտցնել՝ կանաչ լույս վառելով կայացած գործարարների, բայց ոչ զբոսաշրջիկների կամ ներգաղթի վիզաների համար:

«Դեղին» խմբում է 22 երկիր, այդ թվում՝ Զիմբաբվեն, Չադը, Սենթ Քիթս և Նևիսը, Վանուատուն։ Այս պետություններին 60 օր ժամանակ կտրվի ԱՄՆ-ի մտահոգող խնդիրները լուծելու համար։ Եթե դա տեղի չունենա, այս երկրների քաղաքացիները ևս կարող են ընկնել ամբողջական արգելքի կամ խիստ սահմանափակումների տակ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31