Ոչ կառուցողական հայտարարություններով տորպեդահարում են բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևի պահանջի մասին

«Սա, իսկապես, այն դեպքերից է, որ ոչ այնքան կառուցողական հայտարարություններով ուղղակի տորպեդահարում են բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորումը և հարաբերությունների հաստատումը»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի՝ երեկվա հայտարարություններին, թե իբրև Հայաստանը «օկուպացված տարածքների» համար պիտի փոխհատուցում վճարի:

Նախարարը հայտարարեց, որ փորձում է մեղմ արտահայտվել ադրբեջանական կողմի այս հռետորաբանության վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն չի կիսում. «Միանշանակ, ոչ միայն չեմ կիսում, այլև եթե պետք լինի, ես կարող եմ տասնյակ կետեր ասել, որտեղ իրենց կողմից ոտնահարվել են թե՛ մարդու իրավունքները, թե՛ նյութական վնասը»:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031