Հրադադարի 30 օրերը հենց նրա համար են, որ մենք թղթին հանձնենք համաձայնեցված բոլոր քայլերը. Զելենսկի

«Հրադադարի 30 օրերը հենց նրա համար են, որ մենք թղթին հանձնենք համաձայնեցված բոլոր քայլերը, անվտանգության երաշխքիների բոլոր ձևաչափերը, այն երաշխքիների, որ կգործեն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո», — այսօր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին ի պատասխան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին ասել է, որ այժմ Ռուսաստանից է կախված՝ ուզում են կրակը դադարեցնել, թե՝ ոչ։

Ուկրաինայի նախագահը խոսել է նաև բանակցություններում կարմիր գծերի մասին։ Զելենսկին ընդգծել է, որպես նախագահ պարտավոր է չխախտել Սահմանադրությունը, ռուսական օկուպացիայի տակ հայտնված ուկրաինական հողերի մասին մոռանալ չեն կարող։

Սաուդյան Արաբիայում՝ Ջիդդայում տեղի ունեցած բանակցություններում Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը: Կրեմլի խոսնակն էլ ասել է, որ ոչինչ մեկնաբանել չեն կարող, քանի դեռ ԱՄՆ-ից չեն ստացել մանրամասն տեղեկատվություն Ջիդդայում անցկացված բանակցությունների վերաբերյալ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031