Հայաստանում մեծացել է ձնահյուսերի վտանգը․ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել լեռներ այցելություններից

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը նախազգուշացնում է, որ Հայաստանի լեռնային շրջաններում առաջիկա օրերին մեծանում է ձնահյուսերի առաջացման վտանգը։

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունն ու զանգվածն ավելանում են, ինչը հանգեցնում է ձնահյուսերի հավանականության բարձրացման։

Ըստ կանխատեսումների՝ մարտի 11-18-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում՝ 6-10 աստիճանով։ Այդ պայմաններում 2500 մետրից ավելի բարձրություններում գտնվող լեռնային և բարձր լեռնային շրջաններում, մասնավորապես մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում, զգալիորեն մեծանում է ձնահյուսերի առաջացման վտանգը։

Հաշվի առնելով եղանակային պայմանների հնարավոր ռիսկերը՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը կոչ է անում քաղաքացիներին խուսափել լեռներ այցելություններից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031