ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։
Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է (են) անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 500 օրինակ տպաքանակով: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն:
Գրականության թեմատիկ ուղղվածություններն են.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը
Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը
Պատմագրություն
Հնագիտական ժառանգություն
Հայկական հետքը և մշակութային ժառանգությունը աշխարհում
Ուրարտագիտություն
Դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2025 թ․ ապրիլի 8-ը՝ ժամը 11:00-ն: