Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարվել. ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի

Արգենտինայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել այն բանից հետո, երբ սաստիկ ջրհեղեղները 16 մարդու կյանք են խլել Բաիա Բլանկա քաղաքում նորմայից շատ տեղումների հետևանքով: Հեղեղը քշել-տարել է 1 և 5 տարեկան 2 երեխայի, որոնք մոր հետ բարձրացել էին ֆուրգոնի տանիք՝ բարձրացող ջրից փրկվելու համար: Այս մասին հայտնում է france24.com-ը:

Կան բազմաթիվ անհետ կորածներ, ուստի ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա:

Նշվում է, որ անցած ուրբաթ Բաիա Բլանկայում մի քանի ժամում տեղացել է ամեկ տարվա նորմային համապատասխան անձրև, ինչի հետևանքով հեղեղներ են առաջացրել: Քաղաքապետ Ֆեդերիկո Սուսբիելեսը մամուլի ասուլիսում ասել է, որ ջրհեղեղը 400 միլիոն դոլարի վնաս է հասցրել ենթակառուցվածքներին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

- Այս թեմայով -