Ռուսաստանը ուշադիր հետևում է ԵՄ-ն քայլերին․ Պեսկով

ԵՄ-ում պաշտպանական ոլորտի զարգացման քննարկման ֆոնին Մոսկվան անվտանգության ապահովման համար միջոցներ կձեռնարկի, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրել է «Ռիա Նովոստի»-ին։

«Եվրամիությունն մտադիր է զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը, այդ ամենը Ռուսաստանի Դաշնության դեմ է։ Դա, գործընթաց է, որին մենք ուշադիր հետևում ենք և այն կդառնա մեր խորը մտահոգության թեման, ինչպես նաև անհրաժեշտություն կառաջանա համապատասխան միջոցներ ձեռնարկել մեր անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պեսկովը։

Հավելենք, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը հանդես էր եկել «Եվրոպայի վերազինում» ծրագրի ֆինանսավորման համար չորս տարվա ընթացքում 800 մլրդ եվրո ներգրավելու առաջարկով։ Միջոցների մեծ մասն առաջարկվում է ներգրավել եվրոպական պետությունների բյուջեներից։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930