Շնորհակալություն աղոթքների համար․ Հռոմի պապն աուդիոուղերձ է հղել

Հիվանդանոցում բուժում ստացող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջին անգամ կարճ աուդիոուղերձ է հղել հավատացյալներին։

«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում (Սուրբ Պետրոսի) հրապարակից իմ առողջության համար կատարած աղոթքների համար։ Ես ձեզ հետ եմ այստեղից։ Թող Աստված օրհնի ձեզ, և Աստվածածինը պահպանի ձեզ։ Շնորհակալություն»,- ասել է Հռոմի պապը։

Հռոմի Ֆրանցիսկոս պապի շնորհակալական ուղերձը ձայնագրվել է իսպաներենով, այն հնչել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ երեկոյան աղոթքի ժամանակ:

Հռոմի պապը Ջեմելի հիվանդանոց է տեղափոխվել երեք շաբաթ առաջ՝ շնչառության հետ կապված խնդիրներով, օրեր անց նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930