ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը. Financial Times

ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, սա կարող է լրջորեն բարդացնել ուկրաինական զինուժի կողմից ռուսական օբյեկտներին հարվածելու կարողությունը, գրում է Financial Times -ը՝ հղում անելով ամերիկյան իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Թրամփը դադարեցրեց ռազմական աջակցությունը Կիևին։

Ուկրաինային ամերիկյան ռազմական օժանդակության կասեցումից մեկ օր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին և հավաստիացրել՝ պատրաստ է Թրամփի առաջնորդության ներքո հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031