ՌԴ զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ Պրիվոլնոյե բնակավայրը․ ՊՆ

Բնակավայրը վերահսկում են ռուսական զորքերի «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները։
ՌԴ զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պրիվոլնոյե բնակավայրը։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանական գերատեսչությունը։

««Արևելք» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պրիվոլնոյե բնակավայրը։ Հակառակորդի կորուստները կազմել են մինչև 175 զինծառայող, 1-ական տանկ և մարտական զրահապատ մեքենա, 4-ական ավտոմեքենա և դաշտային հրանոթ, ներառյալ ամերիկյան Paladin և լեհական Krab ինքնագնաց հրետանային կայանքները», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ խմբավորումը կորուստներ է պատճառել Ուկրաինայի զինված ուժերի 3 մեքենայացված, տարածքային պաշտպանության 2, եգերական և ազգային գվարդիայի 1-ական բրիգադների և գրոհային գնդի կազմավորումների:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30