Նազելի Բաղդասարյանը նշել է իր տնից գողացված զարդերի արժողությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տնից գողացել են մոտ 2 մլն 700 հազար դրամ արժողությամբ զարդեր։ Այս մասին նա հայտնել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Լրատվականներից մեկում կարդացի` առանձնակի խոշոր չափերի գումար։ Եթե չեմ սխալվում, Քրեական օրենսգրքով առանձնակի խոշոր չափերի գումար է համարվում 5 մլն դրամից ավելին։ Խնդրեցի այդ լրատվամիջոցին իրականությանն ավելի մոտ թվեր գրել»,- ասել է Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ գողոնն ամբողջությամբ ոսկյա զարդեր են եղել։ Տեխնիկա ու կանխիկ գումար չեն տարել։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031