Ադրբեջանում կփակվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն

Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ Այս մասին APA-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը։

Նա նշել է, որ ներկայումս իշխանությունների հետ շփումները պահպանվում են:

«Սա մեր գաղտնի և երկկողմ երկխոսության մի մասն է», — նշել է նա:

Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930