Ոչ մտահոգված չենք, բարով Ռոբերտ Քոչարյանը մասնակցի քաղաքական պրոցեսներին. Վահագն Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության Վահագն Ալեքսանյանը մտահոգվելու առիթ չի տեսնում նրա մեջ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իր ղեկավարած ուժը շարունակելու է մասնակցել տեղական ու համապետական ընտրություններին, նաեւ փողոցային պայքարին:

«Մտահոգված չենք, եթե Ռոբերտ Քոչարյանը մտահոգիչ կերպար լիներ, Գյումրիում իր թեկնածուները չէին ամաչի իր հետ ասոցացումից, ամեն կերպ չէին թաքցնի իր հետ ասոցացումը: Ասենք իրենից չէր առանձնացնի Անդրանիկ Թեւանյանին, որ իր հետ նույն անունը կրող դաշինքով չմասնակցի այդ ընտրություններին, այլ փորձեինք առանձին բրենդ ստանալ, որ իր հետ մաքսիմալ քիչ է ասոցացվում: Այդ գործողություններին չէին դիմի ոչ ինքը, ոչ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի 21 կուսակցություն կա, որ ՏԻՄ-երում իշխանություն ունի կամ հմայնքապետ ունի: Դրանցից ոչ մեկը ոչ ՀՀԿ-ն է, ոչ ՀՅԴ-ն է: Որովհետեւ ամաչում են իրենց անուններով մասնակցել ընտրություններին: Այդ պարագայում, ոչ մտահոգված չենք, բարով մասնակցի քաղաքական պրոցեսներին»,-ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031