Երեկ ձերբակալված քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել. Կոստանյան

Երեկ ձերբակալված քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում երեկ ձերբակալվել էր Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031