Արմավիրում 2,5-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել. մահվան հանգամանքները պարզվում են. նախաձեռնվել է քրվարույթ

Մարտի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ ժամը 08։35-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց է տեղափոխվել երեխայի դի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 2,5-ամյա Հ. Թ.-ն է և տղան ժամը 08։00-ի սահմաններում իրենց տանը հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031