Եվրոպական մի քանի տասնյակ պատգամավորներ անհատական, խմբային «աջակցություն» են հայտնել ալիևյան ռեժիմին՝ Բաքվի բանտերում գտնվող գերիների նկատմամբ դատավարության համար․ Մանե Թանդիլյան

Ռումինիայի, Լիտվայի, Լատվիայի, Ուկրաինայի մի քանի տասնյակ պատգամավորներ անհատական, խմբային «աջակցություն» են հայտնել ալիևյան ռեժիմին՝ Բաքվի բանտերում գտնվող գերիների նկատմամբ դատավարության համար։ Առանձնակի «ոգևորություն» է առկա որոշ պատգամավորների մոտ Ռուբեն Վարդանյանի դատավարության մասով։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդ Մանե Թանդիլյանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նավթային լոբբինգը իր ազդեցությունն է թողել եվրոպական «անտեղյակ» պատգամավորների վրա։

Նամակներ եմ ուղարկել վերոնշյալ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ ներկայացնելով հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող անարդարությունները, Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև հիշեցնելով, որ եվրոպական կառույցները պարբերաբար արձանագրել են, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները գերի և պատանդ են և ենթակա են անհապաղ ազատման։

Միջազգային վոյաժներ անելուց բացի, կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել պատշաճ տեղեկություն Ադրբեջանի քաղաքականության մասին, ինչի ժամանակը և ցանկությունը մեր քաղաքական տուրիստները չունեն»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ Մանե Թադիլյանը, Արտավազդ Ալավերդյանը և Վարդան Ավագյանը հացադուլ են հայտարարել՝ որպես խնդրանք Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու հացադուլը։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930