Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ․ Խանդանյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ՝ ի թիվս ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքների բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Նույն տրամաբանությամբ Հայաստանի հյուսիսից մինչև հարավ կապուղիները պետք է բացվեն՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Մեր դիրքորոշումն այս հարցում կառուցողական է։ Ինչպես գիտեք, Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին առաջարկություն է ներկայացրել, և այս հարցի վերաբերյալ դրական արձագանք չենք ստացել»,- շեշտեց Խանդանյանը։

Նա նշեց, որ, իր կարծիքով, տարածաշրջանում էսկալացիոն վտանգի հիմք չկա

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930