Մոսկվան ողջունում է Թրամփի հայտարարությունները․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք։ Այս մասին Ռիա Նովոստի-ի թղթակցին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Թրամփի խոսքերի մասին, որ նա Ռուսաստանին վիշտ է բերել, Մոսկվան հիշում է։ Թրամփի կառավարության առաջին ժամկետում հակառուսական պատժամիջոցներ են սահմանվել և զենք է մատակարարվել Ուկրաինային: Մոսկվան ողջունում է Թրամփի հայտարարությունները Ուկրաինա խաղաղություն բերելու ցանկության մասին»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ Կրեմլը պաշտոնական հայտարարություններ չի լսել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մասնակի վերացման հնարավորության մասին։

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները պետք է ազատել պատժամիջոցների բացասական բեռից»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930