Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա. Սիմոնյան

Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա, եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Դա ոչ մի բան չի փոխում, ինքը մեր հայրենակիցն է։ Գործուղման մասին եղել են հրապարակումներ մամուլում, և դրա մասին խոսացվել է հայկական մամուլում, դրսից պադաչայով։ Ձեզ թվում է ինչ-որ մեկի ինչ–որ տեղ տեղաշարժվելը Ադրբեջանի համար պետք է ինչ-որ մեկի հայտարարության հիման վրա լինի՞, իրանք ճչգիտեն՝ ինչ-որ մեկը գործուղվե՞լ է, թե՞ չի գործուղվել, եթե նպատակ կա ինչ-որ մեկին վերադարձնել, առևտուր անել, ոչ մեկ չի նայում այդ տալուն կամ չտալուն»,- ասաց նա։

Անդրադառնալով Բաքվի դատարանից Ղարաբաղի ռազմաքաղաքական ներկայացուցիչների դատավարությանն ու դրանից հրապարակվող լուսանկարներին, Սիմոնյանը նկատեց․

«Բաքվից ցուցադրվող տեսարանների պարագայում միջազգային որևէ դատարան կամ գործիչ չի կարող դրական գնահատական տալ, թե Ադրբեջանում ընթացող դատավարությունն իրավական ուժ ունի։ Դա դատավարություն չէ»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930