Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան

«Մենք շարունակում ենք մեր ջանքերը Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար, Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»:

Այս մասին Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Անհամբեր սպասում ենք համաձայնության, որը թույլ կտա կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930