Արամ Հակոբյանը «Aeroflot Open 2025» շախմատային մրցաշարի առաջատարներից է

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներից է:

5 խաղափուլից հետո Հակոբյանն ունի 4.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ:

6-րդ խաղափուլում Հակոբյանը և Նիմանը կխաղան միմյանց դեմ:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանն ունեն 3 միավոր:

Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը ունեն 2.5 միավոր:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

- Այս թեմայով -