Skip to main content

Փետրվարի 21-ին բաց թողնված դասերը կլրացվեն տվյալ դպրոցի կողմից ընտրված օրը․ ԿԳՄՍՆ

Փետրվարի 20-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ հաջորդող օրը՝ փետրվարի 21-ին, եղանակային պայմանները և սպասվող տեղումները հաշվի առնելով՝ դպրոցներում դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով։

Iravaban.net-ին հայտնեցին, որ փետրվարի 21-ին բաց թողնված դասերը հանրակրթական դպրոցները կլրացնեն սեփական նախաձեռնությամբ․ «Յուրաքանչյուր դպրոց ինքը կորոշի, թե որ օրը կլրացվեն դասերը՝ այդ մասին տեղյակ պահելով լիազոր մարմնին»։

Նշենք, որ Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցը հայտնել է, որ բաց թողնված դասերը այդ դպրոցում կլրացվեն մարտի 15-ին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031