Սա քաղաքական ակցիա չէ, այլ հումանիստական․ Մանե Թանդիլյան

Բողոքի ակցիա է իրականացվել ՀՀ արտաքին գործերի նախարարության և կառավարության շենքերի մոտ՝ ի պաշտպանություն ադրբեջանական շինծու դատավարություններով խոշտանգվող մեր հայրենակիցների համար։ Պատգամավոր Մանե Թանդիլյանը խնդրել է, միանալ ակցիային, քանի որ այն քաղաքական չէ, այլ հումանիստական։

«Կապ չունի, թե որ կուսակցությունից եք, միացեք և ձեր կոչը հասցրեք միջազգային հանրությանը։ Կապ չունի թե որ լեզվով այն կլինի՝ անգլերեն, ֆրանսերեն, թե իտալերեն, միայն թե խնդրում եմ մի լռեք, մի եղեք անտարբեր։ Մեզ համար ամոթ կլինի, որ ադրբեջանական բանտերում, նման ձևով կորցնենք մեր հայորդիներին»,- ասել է Թանդիլյանը։

Պատգամավորը կոչ է արել բոլորին, տարբեր լեզուներով վիդեոհոլովակներ պատրաստել և տարածել սոցկայքէջերում։

«Պետք է պայքարենք, ինչքան հնարավոր է, որպեսզի միջազգային կառույցների, հանրության, հայտնի մարդկանց ուշադրությունը այս հարցի շուրջ սևեռենք։ Պետք է բողոքի ակցիան շարունակենք նաև ՄԱԿ-ի և Կարմիր Խաչի գերատեսչությունների մոտ։ Պիտի պահանջենք, իրենց մանդատի շրջանակներում, հստակ քայլեր ձեռնարկեն»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031