Գյումրու քաղաքապետի՝ «Մայր Հայաստան» շարժման թեկնածուն գործարար Կարեն Սիմոնյանն է

Գործարար Կարեն Սիմոնյանը որոշել է մասնակցել Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին:

Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Խորհրդակցել եմ ընկերներիս, թիմակիցներիս և բազմաթիվ գյումրեցիների հետ, որոշել եմ մասնակցել Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին:

Այս որոշումս ամրապնդվեց «Գյումրին ազատ տնտեսական գոտու» ծրագրի ստորագրահավաքի ընթացքում, որտեղ 7,500 գյումրեցի աջակցություն հայտնեց և պատգամ, որ տեր կանգնենք այդ ծրագրին»,- գրել է նա:

Վերջինս «Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածուն է:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031