Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին տեղեկությունը հայտնեցին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ այն հարուցվել է Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):

Մեզ նաև փոխանցեցին, որ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը գողոնի արժեքի հետ կապված չի համապատասխանում իրականությանը։

Նշենք՝ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Նազելի Բաղդասարյանին պատճառված վնասը հասնում է 50 հազար դոլարի։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031