Զելենսկին Մեծ Բրիտանիայում կհանդիպի եվրոպացի առաջնորդների հետ՝ քննարկելու անվտանգության երաշխիքները

Մարտի 2-ին Լոնդոնում նախատեսված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումը՝ քննարկելու անվտանգության երաշխիքները, որոնք Եվրոպան կարող է առաջարկել Կիևին, եթե ռազմական գործողությունները դադարեցվեն:

Գագաթնաժողովում, հայտնում է Bloomberg-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դաշնակիցներին կտեղեկացնեն Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իրենց բանակցությունների մասին։

Սթարմերը Լոնդոնում հանդիպման է հրավիրել Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Չեխիայի և Ռումինիայի ղեկավարներին։ Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ինչպես նաև Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոստան նույնպես ներկա կլինեն հանդիպմանը:

Այն մասին, որ Զելենսկու և Սթարմերի հանդիպումը կարող է կայանալ Լոնդոնում, փետրվարի 26-ին հայտարարել է անձամբ Ուկրաինայի նախագահը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031