Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

 Հանդիպման ընթացքում համընդգրկուն անդրադարձ է կատարվել Արգենտինայի ներկայիս տնտեսական իրավիճակին և Արգենտինայի նախագահի գլխավորած կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացին։ 

Պետությունների ղեկավարները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի հստակ դիրքորոշումը խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ և այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը։

Երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու դրանց խթանման միջոցները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում գործընկերության ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը։

 Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրավիրել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին պատեհ պահի այցելել Հայաստան։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031