Մեր սահմանազատման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է և վերջին հանդիպումից հետո մենք հրապարակել ենք և մատնանշել ենք՝ ոնց ենք շարունակելու աշխատանքները: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա չկարողացավ պատասխանել, թե երբ են սկսելու սահմանազատման հաջորդ փուլը:
«Սահմանազատումը հյուսիսային անկյունից է սկսվելու: Իմ կարծիքով՝ մինչեւ սկսվելը մեկ հանդիպում էլ կլինի, որովհետև դեռ հարցեր կան քննարկելու: Մենք միշտ աշխատանքային խմբերով ենք հանդիպումը»,-ասաց նա:
Հարցին՝ ո»ր կողմի առաջարկն է եղել՝ սահմանազատումն սկսել այդ հատվածից, փոխվարչապետը պատասխանեց. «Դա կընդհանուր կոնսենսուսային որոշում է:
Աշխատանքային հանդիպում ների արդյունքում մենք անպայման կհրապարակենք մեր անելիքները: Հանդիպման կոնկրետ ամսաթիվ հիմա չեմ կարող նշել, բայց պայմանավորվածությունները կան, որ ինտենսիվ պետք են լինեն»,- ընդգծեց նա: