Վարորդներին 9 բալի փոխարեն կտրամադրվի 13-ը, բայց վթարածին խախտումների համար կբարձրացվեն տուգանային միավորները. Արմեն Խաչատրյան

Ինչպես գիտեք, տրանսպորտային միջոցների վարորդներին յուրաքանչյուր տարի տրամադրվում է 9 տուգանային միավոր ու խախտումների քանակից ելնելով՝ միավորները պակասում են, ու եթե դրանք զրոյացվում են, ապա կասեցվում է տրանսպորային միջոցներ վարելու իրավունքը: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում ասաց իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Նախագծով 9 տուգանային միավորի փոխարեն նախատեսվում է 13 միավոր: Եթե մենք դարձնում ենք 13 միավոր, ապա որոշակի առումով նվազում է նաև խախտումների համար նախատեսված պատժի չափը, հետևաբար հավասարեցնելու համար որոշակի վթարածին խախտումների համար բարձրացնելու ենք տուգանային միավորները»,- ասաց պատգամավորը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930