Skip to main content

ՆԳ նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը նախանշել են վիզաների ազատականացման ուղղությամբ առաջիկա անելիքները

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 26-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող գործուն աջակցության համար։

Վասիլիս Մարագոսը կարևորելով ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել ու ընդլայնել աջակցությունը բարեփոխումների գործընթացին։

Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների ընթացքին, արձանագրված արդյունքներին, համատեղ պլանավորվող նոր քայլերին։ ԵՄ դեսպանը բարձր է գնահատել վիզաների ազատականացման առաջին գնահատման առաքելության հետ կատարված համատեղ աշխատանքները, ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային մասով։

Ուրվագծվել են նաև երկրորդ գնահատման առաքելությանն ընդառաջ կատարվելիք գործողությունները։ Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները և առաջիկա անելիքները, որոնք միտված են շարունակելու բարեփոխումների արդյունավետ իրականացումը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031