Էրիկի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ներկայացվել է որպես ադրբեջանական

Երգիչ Էրիկ Կարապետյանի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ռուսական ալիքում ներկայացրել են որպես ադրբեջանական երգ:

Այս կապակցությամբ երգիչը սոցցանցերի իր էջերում դժգոհություն է հայտնել և նշել, որ իրավական գործընթաց է սկսվել:

««Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում, առանց որևէ թույլտվության…

Ես լռել եմ: Բայց համբերությանս բաժակը լցվեց, երբ օրեր առաջ Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ, առանց որևէ թույլտվության, իմ երգը հնչեց աղավաղված տարբերակով՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ: Ու ցավալին ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ:

Երգը գրել եմ 2018 թվականին՝ Երևանում:

Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը:

Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար:

Նշեմ, որ ստեղծագործությունն առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։

Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները:

Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տեսնելով այս ամենը՝ արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում ինձ»,- գրել է երգիչը՝ ներկայացնելով եթերի կադրերը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031