«Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին, նա այդ կենտրոնում բուժում էր ստանում

Այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են բուժառու, Կոտայքի մարզում հաշվառված 61-ամյա Գարեգին Ա-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նետվել է բժշկական կենտրոնի 5-րդ հարկի պատուհանից: Նա Արցախի Հանրապետությունից էր բռնագաղթել, բուժում էր ստանում նշված բժշկական կենտրոնում։ Մարմինը դրսում հայտնաբերել է «Աղեստամոքսային» բաժանմունքի վարիչ Տիգրան Սերոբյանը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031