ՀՅԴ-ն գումարում է իր 35-րդ Ընդհանուր ժողովը. Կընտրվի նոր Բյուրո

ՀՅԴ Բյուրոյի հրավերով՝ փետրվարի 26-ից Հայաստանում իր աշխատանքներն է սկսում ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը։ Վերջինս ՀՅԴ բարձրագույն ժողովն է, որին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական կառույցի բոլոր շրջանների և միավորների ներկայացուցիչները։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից հայտնում են, որ ընդհանուր ժողովը քննարկում է նախընթաց ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, կազմակերպական ընդհանուր հարցերը, նախանշում է առաջիկա գործունեության համար ռազմավարական նշանակության ուղենիշները և ընտրում է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ ՀՅԴ Բյուրոն։

Ժողովի քննարկման առանցքային հարցերը, ի թիվս այլնի, վերաբերելու են Հայաստանի անվտանգային միջավայրին, ներքին ու արտաքին մարտահրավերներին, համահայկական նշանակություն ունեցող հարցերին, հայության առջև թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում ծառացած հիմնախնդիրներին և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությանն ու իրացմանը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728