Փաշինյանի ուղերձը «օդնակլասնիկի», նույնիսկ ոչ «Ֆեյսբուքի», ստատուսների ժողովածու էր. Մամիջանյան

Փաշինյանի ուղերձը «օդնակլասնիկի», նույնիսկ ոչ «ֆեյսբուքի», ստատուսների ժողովածու էր։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Ես «օդնակլասնիկի» ստատուսները մեկնաբանում էի դպրոցում, հիմա էլ դպրոցական չեմ, թույլ տվեք… այնտեղ միտք էլ չկար, որ մեկնաբանեմ: Այնուամենայնիվ հեռու չեն իրականությունից այն պնդումները, այն մտավախությունները, որոնք առկա են, որովհետև սկզբից թեզն էր՝ մենք ոչ մի դեպքում չենք փոխի Սահմանադրությունը, հետո՝ կփոխենք բայց մեր օրակարգով, հետո՝ կփոխենք բայց Ադրբեջանը կապ չունի, հետո՝ կփոխենք Ադրբեջանը մի քիչ կապ ունի, բայց հիմա չէ, իսկ հիմա՝ կփոխենք Ադրբեջանի պահանջով ու հիմա։ Նույն պատմությունը Լեռնային Ղարաբաղն էր, «սկսում ենք զրոյական կետից», «Արցախը Հայաստան է և վերջ», «եկեք իջեցնենք շաձողը», ամեն դեպքում մարդկանց իրավունքները պաշտպանենք, մշակութային, լեզվական և այլն, և Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Այսինքն սա դասական, պոպուլիստական, դասական քաղաքական տեխնոլոգիա է, որը կիրառվում է: Վերցվում է անընդունելի թեզ, այն փոքր-փոքր քայլելով Օվերտոնի պատուհան բացելով մոտեցվում է Ադրբեջանի պահանջին»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Դիտարկմանը, որ գուցե նոր Սահմանադրություն ընդունելու թեման ժամանակ ձգելու համար է, նա արձագանքեց. «Ավելի վատ պատասխանեմ, խնդրում եմ, թույլ տվեք ինձ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերջին խռխռոցները չմեկնաբանել»:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728