Շվեդիան առաջին անգամ ձեռք կբերի 500 կիլոմետր շառավղով հեռահարությամբ հրթիռներ. Dagens nyheter

Շվեդական JAS 39 Gripen կործանիչը համալրվելու է Taurus թեւավոր հրթիռով, որն ունի 500 կիլոմետր հեռահարություն եւ կարող է խոցել թիրախները Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է Dagens Nyheter թերթը, որը նշել է, որ Շվեդիան առաջին անգամ է նման հեռահարությամբ հրթիռներ ձեռք բերում։

Այս զինատեսակով JAS 39 C ինքնաթիռների համալրումը կսկսվի 2028թ.։ JAS 39 E նոր մոդիֆիկացիան այդ հրթիռները կստանա ավելի ուշ:

«Սա այն է, ինչին ռազմաօդային ուժերն այդքան երկար էին սպասում։ Այն (հրթիռը) թույլ է տալիս հասնել թիրախին [թշնամու տարածքի] խորքում: Հակառակորդն արդեն ունի նման զինատեսակներ, եւ դա թերություն է, եթե մենք չունենք դրանք»,- պարբերականի հարցազրույցում ասել է Շվեդիայի ՌՕՈւ նախկին հրամանատար Մատս Հելգեսոնը։

Շվեդիան զինված է RBS-15 հրթիռներով։ Սակայն դրանք ծովային հրթիռներ են, որոնցով զինված են նավերը եւ ինքնաթիռները: Դրանց գործողության շառավիղը 100 կիլոմետր է։ Նոր տարբերակը, որը կոչվում է «Գուգնիր», ունի 300 կիլոմետր հեռահարություն: Սակայն, ինչպես նշել է Dagens nyheter-ը, Taurus-ն էլ ավելի մեծ հեռահարություն ունի եւ կարող է խոցել ցամաքային թիրախները՝ դրանով իսկ նվազեցնելով հակառակորդի հարձակողական ներուժը։

Պաշտպանության մասին իր վերջին որոշման մեջ, որը նախանշում է պաշտպանական քաղաքականությունը եւ զինված ուժերի զարգացումը մեկ տարվա համար, Շվեդիայի խորհրդարանը որոշել է ազգային օդուժին տրամադրել այսպես կոչված հեռահար հնարավորություն: Բայց թե ինչ զինատեսակների մասին էր խոսքը՝ միայն հիմա է հայտնի դարձել։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728