2 տղամարդ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ․ ՆԳՆ-ից մանրամասնում են

Փետրվարի 24-ին՝ ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։

ՆԳՆ-ից հայտնեցին, որ ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նշված վայրում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տեղափոխվել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչները։

Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։

37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության հերթական դեպքին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031