Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ TCF-ի կողմից կազմակերպված «Crowdfunding, bonds and much more with TCF» կրթական սեմինարը լրագրողների համար. (լուսանկարներ)

Փետրվարի 15-ին Ծաղկաձորի Մարրիոթթ հյուրանոցում տեղի ունեցավ TCF-ի կողմից կազմակերպված «Crowdfunding, bonds and much more with TCF» կրթական սեմինարը` հատուկ լրատվամիջոցների տնտեսական ուղղվածության լրագրողների համար։

Միջոցառման ընթացքում TCF-ի համահիմնադիր-տնօրեն Նարեկ Վարդանյանը և Գործառնական տնօրեն Նորայր Մարգարյանը խոսեցին պրոդուկտների առաջխաղացման, քրաուդֆանդինգի, արշավների կազմակերպման, էլեկտրոնային կոմերցիայի և բազմաբնույթ մարքեթինգային ռազմավարությունների մասին։

Դայմենշն ընկերության Ներդրումային տնօրեն Արմեն Հովհաննիսյանն ու Ներդրումային մասնագետ Մարիամ Գրիգորյանը խոսեցին ՀՀ արժեթղթերի շուկայի, դրա կարևորության և գործիքակազմի մասին:

Անցկացվեց նաև աշխատարան,որի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան քրաուդֆանդինգի հիմնական սկզբունքներին, գործող մոդելներին, հաջողված միջազգային և տեղական օրինակներին, ինչպես նաև սովորեցին մշակել արդյունավետ քարոզարշավներ, ձևավորել հավատարիմ լսարան և օգտագործել ժամանակակից թվային գործիքները՝ իրենց նախաձեռնությունների համար անհրաժեշտ ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930