Skip to main content

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող:

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.900 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը:

Նախօրեին Հայաստանի հավաքականից օղակների վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել Վահագն Դավթյանը: 

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031