Դատարանը սահմանափակեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Այս մասին դատական նսիտից հետո հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանը նշել է, որ Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ:
«Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը սահմանափակվեց, խոսքը վերաբերում դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին, հարկադիր անդամներին և նրանց ընտանիքի անդամներին։ Աբսուրդն այն է, որ Էդգար Ղազարյանն այլեւս չի կարող ասել, որ, օրինակ, Վահե Գրիգորյանը ՍԴ փոխնախագահ է ընտրվել ոչ լեգիտիմ։ Նման կարծիքի համար Էդգար Ղազարյանին կկալանավորեն»,- հայտնել է Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, սա ենթադրում է 2-5 տարի ազատազրկում: