Արագածոտնի մարզում 34-ամյա վարորդը BMW-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Նոր Երզնկա-Եղվարդ H6 ավտոճանապարհի 9 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարազատ Առաքելյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728