Մասիվի դատարանում ավարտվեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Էդգար Ղազարյանի գործով դատական նիստը։
«Որոշումւ կհրապարակվի վաղը՝ փետրվարի 23-ին, ժամը 10:00-ին»,- դատական նիստից հետո հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Բավական հետաքրքիր նիստ էր։ Ամեն դեպքում բովանդակային առումով բավական հետաքրքիր քննարկում էր, ներկայացրեցինք այս քրեական հետապնդման ողջ լրջությունն, որ սա անհատի նկատմամբ քրեական հետապնդումից զատ նոր տեսակի քրեական հետապնդում է խոսքի ազատության նկատմամբ։ Այստեղ մեղադրյալի աթոռին ոչ միայն և ոչ այնքան Էդգար Ղազարյանն էր, որքան խոսքի ազատությունը մեր երկրում։
Հույս ունենք՝ դատարանը հաշվի կառնի մեր կողմից ներկայացված փաստարկները»,- նշեց նա։
Նշենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 490-րդ հոդվածով՝ հրապարակային քննադատական խոսքի համար։
Ղազարյանի պաշտպանությունը ստանձնել է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը։