Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15․․․-17 աստիճան ցուրտ․ Լևոն Ազիզյան

Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15…-17 աստիճան։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նա հայտնել է, որ Հանրապետության տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով, որոշ մարզերում գիշերային ժամերին սպասվում է -27, -28 աստիճան ցուրտ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031