Արմեն Սարգսյանի սպանության գործով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին RT-ին հայտնել է ձերբակալվածներից մեկի եղբայրը։

Երկու կասկածյալներն էլ երկար տարիներ զբաղվել են պարահանդեսային պարերով Հայաստանում և Ռուսաստանում

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հետաքննության ընթացքում անվտանգության ուժերը պարզել են «Алые Паруса» բնակելի համալիրում պայթյուն իրականացրած ենթադրյալ հանցագործի ինքնությունը, որը իբր, պարզվել է, որ 58-ամյա Պարույր Մ.-ն է։

Բերման են ենթարկվել 44-ամյա Արման Պ.-ն և 61-ամյա Հրաչյա Պ.-ն։

Հիշեցնենք՝ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար, բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ», «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930