Skip to main content

Կրեմլում նույնպես հերքել են տեղեկությունները մայիսի 9-ին Թրամփի Մոսկվա այցելելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մայիսի 9-ին Մոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածություն առայժմ ձեռք չի բերվել, տեղեկացրել է РБК-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին, թե արդյոք կողմերը պայմանավորվել են այցի մասին, նա պատասխանել է. «Ոչ»։

Ավելի վաղ Le Point պարբերականը տեղեկացրել էր, հղում կատարելով սեփական աղբյուրներին, որ Թրամփը կարող է այցելել Մոսկվա Մեծ Հայրենականում տարած հաղթանակի տոնակատարության օրը։

Թրամփն իր հերթին հայտնել է, որ չի մեկնի Մոսկվա մայիսի 9-ին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930