«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի հիմնած կուսակցությունը առաջիկա օրերին կհայտարարի, թե ում են սատարելու Գյումրու համայնքապետի արտահերթ ընտրություններում։ Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց անձամբ Հովիկ Աղազարյանը, ընդգծելով․
-Առաջիկա վարչության նիստի ընթացքում քննարկելու ենք անպայման այդ հարցը եւ հստակ որոշում կայացնելու, թե որ թեկնածուին ենք սատարելու։ Մեր կուսակցությունը, բնականաբար, դեռ չէր կարող անձամբ մասնակցել իր թեկնածույով, բայց որոշում ունենք մեր աջակցությունը հայտնելու թեկնածուներից մեկին։ Թե ում, քանի որ դեռ քննարկում ենք չեմ կարող բարձրաձայնել, բայց հաստատ ոչ իշխանական թեկնածուին։
Հարցին, կարծես իշխանությունները <<զադնի են>> դրել իր հանդեպ սկսված արշավը, մեր զրուցակիցը նկատեց․
-Չեմ կարող ասել «զադնի են» դրել, թե ոչ, բայց, որ արհեստական փաստերով քր․ գործերը ակնհայտ տուպիկ են մտել, դա կարող եմ վստահ ասել»: