Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հենացատկի վարժությունում Արթուր Դավթյանը, հավաքելով 14,850 միավոր, դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ:

Ավելի վաղ որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր), Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը (օղակներ): 

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031